Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 1-ին, կայացավ Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Ջենոա» — «Միլան» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց միլանցիների հաղթանակով` 3-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է Զլատան Իբրահիմովիչը։ Միլանի 40-ամյա հարձակվողը տուգանային հարվածով գրավել է մրցակցի դարպասը։
Շվեդ ֆուտբոլիստի համար այս գոլը 31-րդն է այն բանից հետո, երբ նա դարձել է 38 տարեկան: Այսպիսով, նա կրկնել է «Նովարայի» նախկին հարձակվող Սիլվիո Պիոլիի ռեկորդը։
Ա Սերիայի առաջիկա տուրում «Միլանը» սեփական հարկի տակ կընդունի «Սալերինտանային»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Միլանի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ-ոքին՝ 6,80, իսկ «Սալերինտանայի» հաղթանակը՝ 14,50։
























































