Իտալական Ա սերիայի 15–րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցում էր «Բոլոնյայի» հետ ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը խփվեց 35-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Սվանբերգը։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Այս խաղից հետո «Բոլոնյան» 24 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական, իսկ «Ռոման» 25 միավորով՝ 5-րդն է։
























































