«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն մոտ ժամանակներս ազդրի վիրահատության կենթարկվի։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ վիրահատական միջամտությունն անհրաժեշտ է ֆուտբոլիստին աջ ազդրի մկանային վնասվածքի պատճառով։ Ռոբերտոն կվիրահատվի Ֆինլանդիայում՝ «Բարսելոնայի» բուժանձնակազմի հսկողությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտոն բոլոր մրցաշարերում կատալոնական թիմի կազմում մասնակցել է 12 խաղի։ «Բարսելոնայի» վերջին խաղերը ֆուտբոլիստը բաց է թողել վնասվածքի պատճառով։
























































