«Չելսին» կարող է իր ֆուտբոլիստներին` Տիմո Վերներին և Հակիմ Զիեշին, վաճառել «Բարսելոնային»,- հայտնում է իսպանական SPORT-ը:
Կատալոնացիները կապվել են լոնդոնյան ակումբի հետ ձմեռային պատուհանի ժամանակ, հնարավոր ձեռքբերման համար:
Զիեշն ու Վերները երկուսն էլ կարող են վաճառվել, քանի որ ցանկանում են ավելի շատ խաղաժամանակ ստանալ, բայց դեռ պետք է հասկանալ, արդյոք «Բարսելոնան» կկարողանա բավարարել «Չելսիի» պահանջները և նրանցից գոնե մեկին ձեռք բերել վարձավճարով: