Դեկտեմբերի 1-ին՝ Գյումրիում, պետք է կայանար ՀՀ Առաջին խմբի առաջնության 15-րդ տուրի «Շիրակ» — ԲԿՄԱ 2 հանդիպումը։
Հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ, ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի, ՄԿԱ բաժնի, պատվիրակի, մրցավարական անձնակազմի եւ երկու թիմերի ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում, որոշվել է խաղը հետաձգել անորոշ ժամանակով՝ հաշվի առնելով բարդ եղանակային պայմանները և այն փաստը, որ ներկա պահին չկա որևէ երաշխիք, որ վաղը եղանակը բարենպաստ կլինի հանդիպման անցկացման համար, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
ՀՖՖ ՄԿԱ բաժինը լրացուցիչ կտեղեկացնի հանդիպման անկացման նոր օրվա եւ ժամի մասին:
























































