«Միլանը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետին, փոխանցում է լրագրող Ռուդի Գալետին:
Սպասվում է, որ «Միլանը» հունվարին առաջարկ կանի 30-ամյա խաղացողի համար: «Արսենալը» չի պատրաստվում խոչընդոտել այս տրանսֆերի կայացմանը:
Ֆրանսիացի հարձակվողն այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: