Իսպանական Լա Լիգայի 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կամային հաղթանակի հասավ «Սևիլյայի» հետ:
12-րդ րոպեին Ռաֆա Միրն առաջ մղեց հյուրերին: Մինչև ընդմիջման գնալը Բենզեման խփեց պատասխան գոլը: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Վինիսիուսը խփեց հաղթական գոլը:
Այս խաղից հետո «Ռեալը» 33 միավորով գլխավորում է մրցաշարայի աղյուսակը: «Սևիլյան» 28 միավորով 4-րդն է: