Ֆրանսիական Լիգա 1-ի 15-րդ տուրում «Սենտ-Էտյենը» սեփական հարկի տակ ընդունել է ՊՍԺ-ին: Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 3-1 հաշվով հաղթանակով:
Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Դենի Բուանգան: 45-րդ րոպեին բացել է «Սենտ-Էտյենի» պաշտպան Տիմոտե Կոլոձեյչակը հեռացվել է խաղադաշտից, իսկ առաջին կեսին ավելացված արդեն երկրորդ րոպեին փարիզցիների պաշտպան Մարկինյոսը հավասարեցրել է հաշիվը՝ Մեսսիի փոխանցումից հետո:
ՊՍԺ-ի երկրորդ գոլը հեղինակել է Անխել Դի Մարիան՝ դարձյալ Մեսսիի փոխանցումից հետո: 91-րդ րոպեին Մարկինյոսը դուբլ է ձևակերպել, իսկ Մեսսին գոլային փոխանցումների հեթ-տրիկ է ձևակերպել:
Այս խաղում ՊՍԺ-ի կազմում իր նորամուտն է նշել իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը՝ մասնակցելով ամբողջ հանդիպմանը:
ՊՍԺ-ն 15 տուրից հետո 40 միավոր է վաստակել և Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: «Սենտ-Էտյենը» 19-րդ տեղում է՝ 12 միավորով: