Իտալական Ա Սերիայի 14-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Ատալանտային»:
Հյուրերի կազմում հաղթական գոլը խփեց Զապատան՝ 28-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 21 միավորով 8-րդն է: «Ատալանտան» 4-րդն է 28 միավորով: