«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։
«Շատ կարևոր է լավ պաշտպանողական խաղը, ինչպես նաև համախմբվածությունը: Մենք պետք է ցուցադրենք մեր անհատականությունը և օգտագործենք մեր պահերը։ Սպասում ենք տեսնել «Մաչեսթեր Յունայթեդի» հզոր տարբերակը: Սրանք իդեալական պայմաններ են, որպեսզի փորձարկենք ինքներս մեզ և տեսնենք, թե ինչի ենք մենք ընդունակ»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Վիլայռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա այսօր: