Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ակտիվացնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորի հետ բանակցություններն ու բարելավված առաջարկ տրամադրել նրան: Այս մասին հայտնում է EL Nacional-ը:
Օրերս հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» Վինիսիուսին տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ են առաջարկել, սակայն նրանց փորձերը մերժվել են։ Աղբյուրը հայտնում է, որ անգլիական ակումբը պատրաստ է նույնիսկ ավելի մեծ առաջարկ անել:
Պրեմիեր լիգայի 12 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։