Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Ջենոայի» ձախ պաշտպան Անդրեա Կամբիասոյով: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 21-ամյա խաղացողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։
Նշվում է, որ ակումբների միջև բանակցություններն արդեն սկսվել են։
Գործարքը կարող է կայանալ արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։