ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն բաց է թողել թիմի երկուշաբթի օրը կայացած մարզումը։ Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը։
Հաղոդրվում է, որ Ֆուտբոլիստը մարզումներից բացակայել է հիվանդության պատճառով, սակայն ակումբում նշել են, որ նրա հետ ոչ մի լուրջ բան չի պատահել:
Լիգա-1-ի տուրից հետո ՊՍԺ-ն 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: