Անգլիայի լիգայի Գավաթի (Carabao Cup) կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Տանտերերը պարտվեցին 0:1 հաշվով, բայց առաջին խաղում 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ վերջնարդյունքում 3:2 հաշվով դուրս եկան եզրափակիչ:
Հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին հուժկու հարվածով խփել Մատիչը: Սերբ ֆուտբոլիստը խաղավերջում 2-րդ դեղին քարտի պատճառով նաև հեռացվել է դաշտից:
Լիգայի Գավաթի խաղարկության եզրափակչում գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը «Ասթոն Վիլան» է: