ԱՊԼ 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոնի» դարպասը:
Առաջին խաղակեսի վերջում Ստերլինգն առաջ մղեց տանտերերին: Երկրորդ կեսի սկզբում Ռոդրիգոն ֆանտաստիկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Սիլվան 3-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 26 միավորով 2-րդն է: