«Չելսին» 40 միլիոն եվրո է առաջարկել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի տրանսֆերի համար, սակայն մադրիդյան ակումբը չի ցանկանում վաճառել բրազիլացուն, հաղորդում է El Nacional-ը։
Էդերը այս մրցաշրջանում լավ մարզավիճակ է ցուցադրում Կարլո Անչելոտիի գլխավորությամբ՝ հետաքրքրություն առաջացնելով եվրոպական շատ ակումբների կողմից: Այնուամենայնիվ, «Ռեալը» չի պատրաստվում բաց թողնել 23-ամյա խաղացողին և ծրագրում է նրան նոր պայմանագիր առաջարկել։
Միլիտաոն «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ «Պորտուից» 50 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։