Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անսու Ֆատիին համեմատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
«Մենք միշտ գնահատում ենք այն, ինչ կա Իսպանիայից դուրս։ Բայց մենք ունենք Անսու Ֆատի։ Ափսոս, որ վնասվածք ունի։ Բայց երբ նա խաղում էր, նա հավասար էր կամ նույնիսկ ավելի լավը, քան Մբապեն»,- մեջբերում է Տեբասին Sport.es-ը:
«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի վնասվածքը, որը նա ստացել էր «Սելտայի» դեմ Լա Լիգայի 13-րդ տուրի խաղում (3-3), այնքան էլ լուրջ չէր, որքան ի սկզբանե ենթադրվում էր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա իսպանացին վնասել է ձախ ազդրի մկանը և կարող է բաց թողնել չորսից վեց շաբաթ։ Ֆատիի ապաքինումը կտևի մոտ երեք շաբաթ, հայտնում է Mundo Deportivo-ն:
























































