Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը:
29-ամյա եգիպտացին դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՊԼ-ի՝ նախորդ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Չելսիի» գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը:
Տուխելի գլխավորությամբ «ազնվականները» 4 խաղում տարել են 4 հաղթանակ և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը:
























































