Շոտլանդական «Ռեյնջերսի» ղեկավարությունը կողմնորոշվել է ակումբի նոր գլխավոր մարզչի հարցում։
Ինչպես տեղեկացնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո «Ռեյնջերսը» կարող է գլխավորել Նիդեռլանդների հավաքականի նախկին պաշտպան և ավագ Ջովաննի վան Բրոնքհորստը։
Ըստ աղբյուրի՝ 46-ամյա մասնագետը նույնպես կողմ է՝ շոտլանդական ակումբը գլխավորելուն։ Հիշեցնենք, որ «Ռեյնջերսի» գլխավոր մարզչի պաշտոնից վերջերս հեռացել էր Սթիվեն Ջերարդը, որը մի քանի օր առաջ գլխավորեց անգլիական «Ասթոն Վիլան»։























































