ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆին գոհ չէ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի շուրջ ստեղծված իրավիճակին․ Ռամոսը դեռ նորամուտը չի նշել ֆրանսիական թիմի կազմում ՝ վնասվածքի պատճառով։
L’Équipe-ի տեղեկություններով, մենեջերն ուշադրությամբ հետևում է 35-ամյա ֆուտբոլիստի առողջությանն ու վերականգնման ընթացքին։ Ալ-Հելայիֆին ՊՍԺ-ի բժշկական շտաբին իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Ռամոսն այսքան երկար ժամանակ վերականգնվում է վնասվածքից։
Ֆուտբոլիստի շրջապատում հայտարարել են, որ իսպանացու վերականգնումը լավ է ընթանում․
«Մենք չէինք մտածում, որ ամեն ինչ այսքան երկար կտևի։ Թվում էր՝ բուժումը 2 ամիս կտևի, ոչ թե 4։ Բայց հիմա Սերխիոն ճիշտ ճանապարհի վրա է։ Նրա և ակումբի միջև ամեն ինչ լավ է։ Մենք բոլորս վստահ ենք, որ Ռամոսը նորից խաղադաշտ դուրս կգա և կվերադառնա երբեմնի լավ մակարդակին»։
Հիշեցնենք՝ Ռամոսն ամռանն է հեռացել «Ռեալից»՝ ազատ խաղացողի կարգավիճակում, և համալրել է ՊՍԺ-ի կազմը։