Ուկրաինացի մասնագետ Անդրեյ Շևչենկոն «Ջենոայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո պատմել է՝ ինչ սպասելիքներ ունի «Ռոմայի» հետ կայանալիք խաղից, ինչպես նաև խոսել է «Ոսկե Գնդակի» հիմնական հավակնորդների մասին․
-Ձեր առաջին խաղը կկայանա Մոուրինյուի «Ռոմայի» դեմ։
-Ես շատ եմ հարգում Ժոզե Մոուրինյուին։ Նրա գալը շատ բան տվեց իտալական ֆուտբոլին։ Ես գիտեմ, որ մենք պետք է խաղանք «Ռոմայի» դեմ, ես նրան շատ եմ հարգում։ Կարևոր է մենթալիտետը․ մենք պետք է ավելի շատ հավատանք մեր ուժերին։
-Ո՞վ կնվաճի «Ոսկե Գնդակը» այս տարի։
-Ես կարծում եմ՝ Ժորժինյոն կամ Մեսսին։
























































