«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մոտ է անգլիական «Ասթոն Վիլայի» հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերում։
Աղբյուրի փոխանցմամբ, մասնագետի պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ նախատեսված կլինի 3 տարով։ Նրա տեղափոխության մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ասթոն Վիլայի» շորթ-լիստում գտնվում են Ռոբերտո Մարտինեսը, Ռալֆ Հազենհյուտլը, Կասպեր Յուլմանը, Թոմաս Ֆրանկն ու Պաուլու Ֆոնսեկան։
«Ասթոն Վիլան» 11 խաղից հետո 10 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
























































