«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստներ Արսեն Զախարյանի և Կոնստանին Տյուկավինի հիմնական հավակնորդներն են, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստների ծառայություններով Բունդեսլիգայի ավելի քան 10 ակումբ է հետաքրքրված, ներառյալ Մյունխենի «Բավարիան» և Մյունխենգլադբախի «Բորուսիան»։ Նրանց ծառայություններով հետաքրքրված են նաև իսպանական «Ռեալը», «Ատլետիկոն», «Սևիլիան», հոլանդական «Այաքսը» և ՊՍՎ-ն, իտալական «Ատալանտան», «Ռոման», «Ինտերը», անգլիական «Էվերթոնը», «Լեսթերը», «Բրայթոնը» և «Բրեյտֆորդը»։ Սակայն հենց «կապույտներն» ու «քաղաքայիններն» են առաջատարը նրանց համար պայքարում։
Զախարյանը «Դինամոյի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին։ ՌՊԼ-ի ընթացիկ առաջնությունում հայազգի ֆուտբոլիստը 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































