«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է լոնդոնյան ակումբում Արսեն Վենգերի ազդեցության մասին։
«Եթե նա չլիներ, ես հիմա այստեղ չէի լինի և լիարժեք չէի վայելի իմ կարիերան։ Այո, ես որոշել էի մարզիչ դառնալ հենց Վենգերի պատճառով։ Ես այն ժամանակ երիտասարդ էի, ունեի գաղափարներ, բայց նրա օրինակը առանձնահատուկ ազդեցություն ունեցավ խաղի իմ տեսլականի վրա:
Նա շատ լավ էր ֆուտբոլիստներին հաղորդում ֆուտբոլային ակումբի կարևորությունը: Եվ ես ունեմ մի փունջ նոր հարցեր. այդ իսկ պատճառով սկսեցի ուսանել ու շատ ավելի լուրջ սկսեցի զբաղվել մարզչական գործունեությամբ։
Կցանկանայի, որ նա ավելի շատ մասնակցեր ակումբի գործունեությանը։ Կարծում եմ՝ խաղացողներին դա դուր կգա, նրանք միայն կշահեին դրանից։ Դա լավ խթան կլիներ թիմի համար»,- մեջբերում է Արտետային Sky Sports-ը:
























































