Բրազիլական «Սանթոսի» նախկին մարզիչ Էլանոն պատմել է՝ ինչպես է Մադրիդի «Ռեալը» 2018 թվակաանին Ռոդրիգոյին «փախցրել» «Լիվերպուլի» ձեռքից։
«Ինչ-որ պահ «Սանթոսը» և «Լիվերպուլը» բավականին լուրջ բանակցությունների մեջ էին։ Ի վերջո վճռորոշ եղավ տրանսֆերի գումարի չափը։
Անգլիական ակումբը ավելի քիչ գումար էր առաջարկում, իսկ «Ռեալը» առաջարկեց 30 միլիոն եվրոյով ավելի։ Ես դեռևս այն ժամանակ եմ ասել, որ Ռոդրիգոն արժանի է այդքան խոշոր գումարներին և շատ ուրախ եմ, որ նրա մոտ ամեն ինչ հաջող դասավորվեց»,- Էլանոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։























































