Ռալֆ Ռանգնիկը համարվում է ֆավորիտ՝ Օլե Գունար Սուլշերին «Օլդ Թրաֆորդում» փոխարինելու հարցում, հայտնում է The Sun-ը:
Հաղորդվում է, որ Ռանգնիկը ևս հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքով։ Նա ներկայումս զբաղեցնում է ռուսական «Լոկոմոտիվի» սպորտային և զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը դեռևս չի հեռացվի թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
The Guardian-ի փոխանցմամբ 48-ամյա մասնագետը կլինի ակումբի ղեկին ԱՊԼ-ի 12-րդ տուրի` «Ուոթֆորդի» դեմ խաղում: