Gol Digital-ը գրում է, որ իսպանական «Սևիլյայի» տնօրեն Մոնչին ցանկանում է իր թիմում տեսնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Աղբյուրը նշում է, որ այնպիսի բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստը, ինչպիսին Մխիթարյանն է, տեղ կգտնի Լոպետեգիի թիմի հիմնական կազմում։
Հիշեցնենք, որ իտալական մամուլը, և, մասնավորապես La Gazzeta dello Sport-ը, երեկ գրել էին, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից»։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2022թ ամռանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է կրկին ակտիվացնել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու հետաքրքրությունը։ Մանրամասներն՝ այստեղ։
























































