«Վիլյառեալի» հարձակվող Առնո Ջանջումա Գրունեվելդը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Ըստ աղբյուրի՝ մերսիսաիդցիները կփորձեն գործարքն իրականացնել արդեն առաջիկա ձմռանը։
Ջանջուման «Վիլյառեալ» էր տեղափոխվել անգլիական «Բորնմութից»։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «դեղին սուզանավերի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով յոթ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 25 միլիոն եվրո։
























































