«Բարսելոնան» հետաքրքրված է «Չելսիի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Թիմո Վերների ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբը Վերներին դիտարկում է որպես արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին փոխարինողի։
Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդը դիտարկում է 25-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը, քանի որ ակումբում առկա ֆինանսական խնդիրները կարող են թույլ չտալ վերջինիս ամբողջական տրանսֆերը ձեռք բերելուն։