ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքից հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
Ֆուտբոլիստն այսօր մասամբ մարզվել է Արգենտինայի հավաքականի ընդհանուր խմբում։ Այնուհետեւ նա վարժությունները կատարել է թիմից առանձին։
Ըստ լրագրող Վերոնիկա Բրունետիի, մարզչական շտաբը լավատեսորեն է տրամադրված։ Դեռևս որոշված չէ, թե արդյոք Մեսսին Արգենտինայի հավաքականի մեկնարկային կազմում է նոյեմբերի 13-ին կայանալիք Ուրուգվայի դեմ հանդիպմանը։ Բայց նոյեմբերի 17-ին Բրազիլիայի դեմ խաղում Լիոնելը պատրաստ կլինի խաղադաշտում անցկացնել ամբողջ 90 րոպեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Արգենտինայի հավաքականը կխաղա Ուրուգվայի հետ, իսկ նոյեմբերի 17-ին արգենտինացիները կհանդիպեն Բրազիլիայի հետ:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ուրուգվայի հավաքականի հաղթանակը գնահատում է 3,20 գործակցով, ոչ ոքին՝ 3,15 իսկ Արգենտինայի ընտրանու հաղթանակը՝ 2,35։























































