«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։
Լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնում է, որ 38-ամյա խաղացողի և «Բարսայի» միջև բանակցություններն արդեն ընթանում են, նաև հանդիպում է նախատեսված առաջիկա օրերին։
Մարզչի և ղեկավարության կարծիքով՝ Ալվեշը կարող է իր փորձը փոխանցել երիտասարդ խաղացողներին։
Դանիի վերջին ակումբը «Սան Պաուլոն» էր, որը նա լքեց սեպտեմբերին։
























































