Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Սամուել Ժիգոի գործակալ Մոհամեդ Բենշենաֆին մեկնաբանել է ֆրանսիական «Մարսելի» կողմից ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածության մասին լուրերը։
«Այս պահին ես բանակցում եմ մի քանի ակումբների հետ, որոնք ներկայացնում են առաջատար լիգաները։
«Սպարտակը» կորոշի, բա՞ց թողնի Ժիգոյին, թե ոչ։ Այդ ակումբների շարքում, սակայն, «Մարսելը» չկա։ Նրանց կողմից որևէ հետաքրքրվածություն մինչ այժմ չի եղել»,- Բենշենաֆիի խոսքերն է մեջբերում Բուքմեյքերների ռեյտինգը։























































