«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ ակումբը ժամանակին դիտարկում էր Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելու հարցը։
«Մեսսին մեզ հետաքրքրել էր, բայց նրա տրանսֆերը ձևակերպելն անհնար էր։ Այն ժամանակ Բարսելոնան նույն սերնդի ներկայացուցիչներից ուներ՝ Լեոյին, Ֆաբրեգասին ու Պիկեին։ Մենք փորձեցինք ձեռք բերել նրանց: Կատալոնացիներն անմիջապես երկարաձգեցին Լեոյի հետ պայմանագիրը։
Ֆաբրեգասն ու Պիկեն ցանկանում էին հեռանալ կատալոնական ակումբից։ Ժերարը հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Սեսկը միացավ մեզ:
Բավական է այս թեմայով խոսեմ, եթե մտնեմ իմ սենյակ և պատին գրեմ բոլոր այն խաղացողների անունները, որոնց բաց եմ թողել, դա իմ առողջության համար վատ կավարտվի»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: