«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն հնարավոր է լքի կատալոնական ակումբի ճամբարը։
Ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Բարսայից», եթե Չավին նրան պարբերաբար չընդգրկի թիմի մեկնարկային կազմում։
Պաշտպանի համար կարիերան շարունակելու հավանական ուղղություն է նշվում MLS-ը, հայտնում է Todofichajes-ը:
Դեյվիդ Բեքհեմն արդեն հանդիպել էր Պիկեի հետ մի քանի շաբաթ առաջ։ Հավանական է, որ խոսքը Մայամիի «Ինտերի» մասին է, որը պատկանում է լեգենդար անգլիացի կիսապաշտպանին։
























































