Հայտնի լրագրող Նոբել Առուստամյանը մանրամասներ է հայտնել իտալացի մասնաագետ Պաոլո Վանոլիի՝ Մոսկվայի «Սպարտակը» գլխավորելու հնարավորությոունների հետ կապված։
Առուստամյանը նշել է, որ Վանոլիի՝ մոսկովյան ակումբի ղեկը ստանձնելը հաշված օրերի հարց է։ Իտալացի մարզիչը հրաժարվել է ընդգրկվել Լոնդոնի «Տոտեհեմում» Անտոնիո Կոնտեի մարզչական շտաբում, քաի որ արդեն իսկ բանակցում է՝ Ռուսաստան տեղափոխվելու հետ կապված։
Ըստ աղբյուրի՝ 49-ամյա մասնագետը ցանկանում է առնվազն մինչև տարևերջ նշանակվել «Սպարտակի» ղեկին։
Բացի Վանոլիից, ռուսական ակումբը կարող է ունենալ նաև նոր մարզական տնօրեն։ Այդ պաշտոնի հիմնական թեկնածուն այժմ ՊՍԺ-ում որպես սկաուտ աշխատող Լուկա Կատանին է։























































