Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ VBET A-League-ի առաջին հանդիպումը:
ԲԿՄԱ-ն 95-74 հաշվով հաղթեց «Էրեբունիին»: Հանդիպման արդյունքում խաղի MVP ճանաչվեց ԲԿՄԱ-ի խաղացող Դիեգո Մալդոնադոն։
Նշենք, որ լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջին տուրի մյուս երկու հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 7-ին. ժամը՝ 18:00-ին «Գյումրին» կընդունի ՖԻՄԱ-ին, իսկ ժամը՝ 20:30-ին Aia Stars-ն ուժերը կչափի «Ուրարտուի» հետ:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության հոբելյանական 5-րդ մրցաշրջանին 8 թիմ կմասնակցի՝ «Արցախ», «Ուրարտու», «Էրեբունի», «Գյումրի», «Արարատ», ՖԻՄԱ, ԲԿՄԱ, Armenian International Academy: