Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հայրենիք կժամանի նոյեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը 9։30-ին, Թբիլիսի-Երևան չվերթով։
Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Սերբիայում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանը երկու մեդալ նվաճեց. գերծանր քաշային Դավիթ Չալոյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե: