Կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ի իր էջում։
31-ամյա գերմանացի ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը իսպանական ակումբի հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականը։ «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել Կրոսի հետ նոր պայմանագրի շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլը» պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Կրոսի տրանսֆերի համար։
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին Մյունխենի «Բավարիայից»: Այս մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստը մասնակցել է Իսպանիայի առաջնության չորս հանդիպման ու աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։