ArmSport-ին հայտնի է դարձել, որ Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը հրաժարական է տվել։
Սպասվում է, որ տեղեկության մասին շուտով կհրապարակվի պաշտոնական հայտարարություն։
Հիշեցնենք, որ «Վանի» գլխավոր մարզիչը պաշտոնապես համարվում է Արթուր Ասոյանը, սակայն այդ պարտականությունները կատարում է ռուս մասնագետ Կոնստանտին Զայցևը։
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում «Վանը» 13 խաղից հետո վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։