Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կիսվել է Չավիի՝ «Բարսելոնան» գլխավորելու վերաբերյալ իր տեսակետով։
«Չավին կատարյալ է այն առումով, որ կապում է «Բարսելոնայի» անցյալը, ներկան և ապագան:
Նա հիանալի մարզիչ է և լիովին պատրաստ է աշխատել այս ակումբի հետ»,- մեջբերում է Վիսենտե դել Բոսկեին Onda Cero-ն։
Հիշեցնենք, որ այսօր «Ալ-Սադը» հայտարարել է իր գլխավոր մարզիչ Չավիի՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության մասին։
























































