«Բարսելոնան» մտադիր է արդեն վաղը՝ նոյեմբերի 5-ին, հայտարարել Չավիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
«Ալ-Սադդի» և «Բարսելոնայի» ներկայացուցիչների միջև այսօր Քաթարում կայացած հանդիպումը դրական արդյունք է տվել։ Չավին հանգստյան օրերին կժամանի Բարսելոնա, իսկ շաբաթվա սկզբին կներկայացվի որպես կատալոնական թիմի գլխավոր մարզիչ։ Նրա նորամուտը կկայանա նոյեմբերի 20-ին՝ «Էսպանյոլի» դեմ խաղում։
Հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի ժամանել Քաթար՝ բանակցությունների համար։ «Ալ-Սադդի» սեփականատեր՝ ազդեցիկ շեյխը ցանկացել է անձամբ Լապորտայի հետ հանդիպել Չավիի ապագան քննարկելու համար։
Չավիի գործող պայմանագիրը «Ալ-Սադդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ Ընդ որում, հաղորդվում էր, որ իսպանացին համաձայնություն ունի քաթարական ակումբի ղեկավարության հետ, որի համաձայն, եթե թոփ-ակումբներից առաջարկ լինի, նրան բաց կթողնեն։