Լատվիայի ազգային հավաքականի առաջիկա խաղերին մասնակցելու հրավեր է ստացել «Նոայի» ֆուտբոլիստ Էդուարդս Էմսիսը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը․
«Մաղթում ենք նրան հաջող ելույթներ հավաքականի կազմում»։
ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին երկու տուրում Լատվիայի հավաքականը նոյեմբերի 13-ին հյուրընկալվելիս կմրցի Նորվեգիայի, իսկ նոյեմբերի 16-ին՝ Ջիբրալթարի հետ։
























































