«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի՝ «Բենֆիկայի» դեմ խաղում (5-2):
35-ամյա գերմանացու փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին 84-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ։ Սա Նոյերի կարիերայի 7-րդ գոլային փոխանցումն է և առաջինը Չեմպիոնների լիգայում անցկացրած 122 խաղում։
Վերջին անգամ Նոյերը գոլային փոխանցման հեղինակ էր դարձել 2020 թվականին Գերմանիայի Գավաթի եզրափակչի՝ «Բայերի» դեմ խաղում (4-2)` դարձյալ Լևանդովսկիին։
Եվս 5 գոլային փոխանցում Նոյերը կատարել է 2006-ից 2011 թվականներին՝ 4-ը «Շալկեի» , ևս մեկը Գերմանիայի հավաքականի կազմում։