Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կիսվել է իր հույզերով «Տոտենհեմից» «Ինտեր» տեղափոխվելուց հետո.
«Ես անհամբեր սպասում էի թիմին միանալու համար, հրաշալի է այժմ լինել այստեղ, և ես ուրախ եմ, որ հանդիսանում եմ «Ինտերի» խաղացող: Ես շատ ոգևորված եմ և չեմ կարող սպասել երկրպագուների հետ հանդիպելուն: Ես արդեն զգացի նրանց ջերմությունը, դա ֆանտաստիկ ընդունելություն էր: Ես ինձ շատ լավ եմ զգում:
Ես իսկապես այն մարդը չեմ, ով մեծ նշանակություն է տալիս վիճակագրությանը, բայց գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր սիրում են խոսել դրա մասին: Թվերով ասվում է, որ ես իսկապես լավ աշխատանք եմ կատարել Անգլիայում: Հիմա եկել է նոր մարտահրավեր նետելու ժամանակը, ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ խաղալ մեծ թիմի կազմում՝ Ա Սերիայում: «Ինտերը» ֆանտաստիկ ակումբ է»,- մեջբերում է դանիացուն միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:
✍️ | FIRMA@ChrisEriksen8 😍⚫️🔵#WelcomeChristian #NotForEveryone pic.twitter.com/5DCNUFbiLo
— Inter (@Inter) January 28, 2020