Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճեց «Նապոլին»։
«Ինտերի» դեմ պատասխան խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Քրիստիան Էրիկսենի՝ անկյունայինից խփած գոլին առաջին կեսի վերջում պատասխանեց Դրիս Մերտենսը։ Վերջինիս համար այդ գնդակը 122-րդն էր «Նապոլիի» կազմում։ Դրա շնորհիվ Մերտենսը դարձավ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
Առաջին խաղում «Նապոլին» հաղթել էր 1-0 հաշվով։ Երկու խաղերի արդյուքնում «Նապոլին» հաղթեց 2-1 ու դուրս եկավ եզրափակիչ։
Հունիսի 17-ին կայանալիք եզրափակիչում Իտալիայի գավաթի համար կպայքարեն «Նապոլին» ու «Յուվենթուսը»։