«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մկանային սալջարդ։ Նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի՝ նոյեմբերի 2-ին կայանալիք Կիևի «Դինամոյի» հետ հաջորդ հանդիպմանը կասկածի տակ է:
Հիշեցնենք, որ Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 էր խաղացել «Ալավեսի» հետ: