«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը գնահատել է ընթացիկ մրցաշրջանում թիմի պաշտպանական գծի խաղը.
«Մենք չափազանց շատ գոլեր ենք բաց թողել այս մրցաշրջանում: Այդ գոլերի պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում: Ես պատասխան եմ տալիս իմ իսկ գործողությունների, ինչպես նաև ամբողջ թիմի պաշտպանական գործողությունների համար: Ես վստահ եմ, որ «Լիվերպուլից» կրած պարտությունիցհետո մենք միևնույն վատ զգացողություններ ենք ունեցել: Դու տուն ես գնում ու չես քնում, քո գլխում տարբեր մտքեր են:
Եթե անկեղծ, ես գնացի տուն ու ուղղակի նայեցի ինքս ինձ ու իրավիճակին, որը կարող եմ բարելավել, ու պատասխանատվությունն ինձ վրա վերցրի»,-պաշտպանի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Սուլշերի թիմը վերջերս 0-5 հաշվով պարտություն կրեց «Լիվերպուլից»: