Կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին հաղորդում է Goal–ը։
Մադրիդյան ակումբը մտադիր է վաճառել իր ֆուտբոլիստին, իսկ խաղացողին եռք բերելու գլխավոր հավակնորդը «Բետիսն» է։ Սեբալյոսը ցանկանում է վերադառնալ այն թիմը, որտեղ հանդես է եկել 2014-ից 2017 թվականներին, սակայն «Բետիսը» պատրաստ չէ Մադրիդի «Ռեալին» 20 միլիոն եվրո վճարել կիսապաշտպանի տրանսֆերի համար։
Սեբալյոսին ցանկանում է ձեռք բերել նաև «Ռոման»։ Իսպանացու տրանսֆերով հետաքրքրված է անձամբ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։