Australian Open-ի մասնակից, թունիսցի Օնս Ժաբերը 1/4 եզրափակչում 4:6, 4:6 հաշվով պարտվել է Սոֆիա Քենինին (ԱՄՆ):
Թենիսիստուհին հետաքրքիր դեպք է հիշել, որը եղել է մրցավեճից առաջ.
«Հանդիպումից առաջ ինձ զանգահարեց Թունիսի նախագահը և հաջողություն մաղթեց: Շատ հաճելի քայլ էր իր կողմից: Նույնիսկ պարտությունից հետո զանգերը չէին դադարում, շնորհակալ եմ բոլորին»,- Ժաբերի խոսքն է մեջբերել AFP-ն: