Հարձակվող Լիոնել Մեսսին ընդգրկվել է ՊՍԺ-ի 22 ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր կկարողանան խաղադաշտ դուրս գալ Լիգա 1-ի 12-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին կարող է բաց թողնել խաղը վնասվածքի պատճառով։ Հայտացուցակից բացակայում է Կիլիան Մբապեն, պաշտպան Սերխիո Ռամոսը պատրաստվում է հաջորդ շաբաթ սկսել մարզվել ընդհանուր խմբում, կիսապաշտպան Մարկո Վերատին վնասվածքի պատճառով բաց կթողնի չորս շաբաթ, իսկ կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը սպասվում է, որ կվերադառնա հաջորդ միջազգային ընդմիջումից հետո։

ՊՍԺ-Լիլ հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
























































